Պուտինը չի մասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Իսկ սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով: