211652_close_icon

Տարոն Մարգարյանը Փասադենայի քաղաքապետին է ներկայացրել Երևանի կառավարման համակարգը

views-count3724 դիտում article-date 15:57 02-09-2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Փասադենա քաղաքի քաղաքապետ Թերրի Թորնկի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով գործընկերոջն ու պատվիրակության անդամներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ համառոտ ներկայացրել է Երևան քաղաքն ու մայրաքաղաքի կառավարման համակարգը՝ ընդգծելով, որ այսօր Երևանի զարգացման ծրագրերով հստակ քայլեր են ձեռնարկվում քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում զարգացում ապահովելու ուղղությամբ: Ընդգծելով աշխարհասփյուռ հայության դերն ու նշանակությունը հայրենիքի հետ կապերի ամրապնդման հարցում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Փասադենայի քաղաքապետի պատվիրակության կազմում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը, ովքեր կարևոր դերակատարում ունեն Փասադենա քաղաքի կառավարման գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Փասադենայի քաղաքապետ Թերրի Թորնկը նշել է, որ Փասադենայի հայ համայնքն իսկապես իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի քաղաքի զարգացման հարցում: Կիսելով իր տպավորությունները Երևանի մասին, Փասադենայի քաղաքապետը նշել է, որ արդեն հասցրել է ուշ երեկոյան շրջել մայրաքաղաքում և համոզվել, որ Երևանը իսկապես ջերմ, անվտանգ ու հարմարավետ քաղաք է:

Նմանատիպ նյութեր