211652_close_icon
views-count129237 դիտում article-date 11:07 02-09-2017

Պարզվել է Երևանում՝ ջրատարի միջից դուրս բերված մահացած աղջկա ինքնությունը. նա 19 տարեկան էր, նոր էր ամուսնացել և ամուսնու հետ ծանոթացել էր համացանցով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Սևանի և Երևան քաղաքի Մալաթիայի բաժնի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները պարզել են երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցի հարևանությամբ գտնվող ջրատարում հայտնաբերված աղջկա ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նա Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում գրանցված, սակայն Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում բնակվող, 19-ամյա Նաիրա Մ.-ն էր։ Վերջինս օգոստոսի 29-ից որպես անհայտ կորած փնտրվում էր Ոստիկանության Սևանի բաժնի կողմից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նաիրա Մ.-ն վերջերս էր ամուսնացել և իր ամուսնւ հետ ծանոթացել էր համացանցի միջոցով։ Իսկ օգոստոսի 29-ին, կեսօրին, ժամը 12։00-ի սահմաններում, դուրս էր եկել Դդմաշեն գյողից և այլևս չեր վերադարձել։ Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/01/1076200/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ սեպտեմբերի 1-ին, ահազանգ էր ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել էին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մարտիկյան փողոցով հոսող ջրատարում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ժամանել էին ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Շահեն Գրիգորյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Օպերատիվորեն ժամանել էին նաև Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով դեպքի հանգամանքները՝ առաջին պահից ժամանել էր նաև Մալաթիա-Սեբաստիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր