«Բարսելոնան» հայտարարեց Յերի Մինայի տրանսֆերի մասին
Բրազիլական «Պալմեյրասի» պաշտպան Յերի Մինան պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» խաղացող:
Կատալոնական ակումբը հայտարարեց 11,8 մլն եվրոյի դիմաց կոլումբիացու տրանսֆերի մասին:
Մինան «Բարսելոնայի» հետ կկնքի 5,5 տարվա պայմանագիր, որտեղ հրաժարագնի արժեքը ամրագրված է 100 մլն եվրո: