Հորդանանը և Իրաքը վերսկսել են սահմանի բացման աշխատանքները, որը փակվել էր ԻՊ-ի պատճառով
Իրաքը և Հորդանանը հանդիսավոր կերպով բացեցին երկու երկրների միջև սահմանի անցումը, որը փակվել էր ավելի վաղ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ լինելու պատճառով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` սահմանի բացման արարողությանը մասնակցել են երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարներից բաղկացած բարձրաստիճան պատվիրակություններ:
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ երկու երկրների միջև սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա նաև հարևան արաբական երկրների տնտեսության և առևտրի վրա: