Մոլդովայի նախագահին մեղադրում են հայրենիքի դավաճանության և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ
Մոլդովայի ընդդիմադիր «Գործողություն և համերաշխություն» (Action and Solidarity Party PAS)) կուսակցությունը (առաջնորդը՝ Կրթության նախկին նախարար Մայա Սանդու) հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ երկրի նախագահ Իգոր Դոդոնին մեղադրելով հայրենիքի դավաճանության և Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ: Հայտնում է [url=https://regnum.ru/news/2315241.html]regnum[/url]-ը:
Ինտերնետային իր կայքում տեղադրված հաղորդագրությունում PAS կուսակցությունը նշում է, որ օգոստոսի 29-ին հաղորդումը ներկայացրել են Մոլդովայի գլխավոր դատախազություն:
Մեղադրանքների շարքում նաև նշված է, որ Դոդոնը շնորհավորել է Մերձդնեստրի անջատական առաջնորդ Վադիմ Կրասնոսելսկին անցած դեկտեմբերին կայացած ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ այն դեպքում, երբ այն չեն ճանաչում ո՛չ Մոլդովան, ո՛չ էլ միջազգային հանրությունը:
«Դոդոնը լրջորեն վնասում է Մոլդովայի հասարակության համախմբմանը և քաղաքացիների միասնականությանը»,- նշված է երկրի նախագահի դեմ Գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման մեջ: