211652_close_icon

Արցախի և Հայաստանի օրենսդիրներն ամփոփել են երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները

views-count5064 դիտում article-date 18:17 29-08-2017
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում օգոստոսի 29-ին շարունակվել են ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի եւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները, որոնք համակարգել են հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը խորհրդարանականներն անդրադարձել են Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) գործունեության օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններին, ԱԺ-ՀՊ համագործակցության իրավակարգավորումներին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացման ուղղությամբ առկա խնդիրներին ու ոլորտի զարգացման ժամանակակից միտումներին: Ամփոփելով երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները՝ պրոֆիլային հանձնաժողովների նախագահները կարեւորել են հետագայում եւս նման ձեւաչափերով փորձի փոխանակման անհրաժեշտությունը: [b]ԱՀ ԱԺ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր