211652_close_icon
views-count3400 դիտում article-date 17:37 29-08-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 28-ից 29-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 28-ից 29-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 21 դեպքից բացահայտվել է 19-ը: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք: Բացահայտվել է գողության 4, խարդախության 6, յուրացման 2, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և որսագողության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր