ԱՄՆ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄ Տեխասում «Հարվի» փոթորկի զոհ է դարձել առնվազն 8 հոգի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ քամու արագությունը փոթորկի ներսում հասել է 215 կմ/ժ-ի:
Ըստ նախնական տվյալների՝ նութական վնասը փոթորկից կազմել է 40 մլրդ դոլար:
Նախագահ Դոնալդ Թրամփը Տեխասի նահանգում աղետի ռեժիմ է հայտարարել:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/08/26/1075738/]Հիշեցնենք[/url], որ ԱՄՆ Տեխաս նահանգի 300 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել:
Խնդիրներ են առաջացել բջջային կապի հետ, ինչպես նաև արդեն ավերվել են մի շարք տներ: