211652_close_icon
views-count3542 դիտում article-date 11:26 29-08-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները մարվել են

Օգոստոսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Կոտայքի մարզի Գողթ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հողատարածքում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկույթ և մասամբ ջերմահարվել՝ 15 պտղատու ծառ, Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի Սևանի փողոցի թիվ 2/6 շենքի մոտակայքում՝ մոտ 50 քմ, 5-րդ միկրոշրջանի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 50 քմ խոտածածկույթ և մոտ 6 քմ փայտե շինություն, 7-րդ միկրոշրջանի թիվ 176 շինության մոտակայքում` մոտ 100 քմ, Քանաքեռավան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, գյուղի վերջնամասում՝ խաղողի այգիների մոտակայքում՝ մոտ 3500 քմ եղեգնուտ, Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկույթ, Կապան քաղաքի Սյունիքի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2 հա, Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի սկզբնամասում՝ մոտ 5000 քմ, Օշական գյուղի Դպրոցակաների փողոցում՝ մոտ 2 հա, Ոսկեհատ գյուղի դաշտերից մեկում՝ մոտ 4 հա խոտածածկույթ, 150 հակ անասնակեր և ջերմահարվել՝ մոտ 230 պտղատու ծառ, Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի տարածքում՝ մոտ 10 հա, Ոսկեպար գյուղի սկզբնամասում` մոտ 20 հա, Աչաջուր գյուղում՝ մոտ 20 հա,Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սևան ազգային պարկին» պատկանող «Հայրավանք» կոչվող տարածքում՝ մոտ 5000 քմ, Եղվարդ - Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 4 հա բուսածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր