211652_close_icon
views-count1980 դիտում article-date 12:47 15-03-2017

Խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները մարվել են

Մարտի 14-15-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Մասնավորապես` Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Երևանյան լճի մոտկայաքում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում՝ մոտ 8000 քմ, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի վերջնամասում՝ մոտ 300 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 145 հասցեում՝ պահածոների գործարանի մոտակայքում՝ մոտ 1000 քմ եղեգն և գործարանին հարակից տարածքում՝ մոտ 2000 քմ, Վեդի քաղաքի Թումանյան փողոցում՝ սպորտ դպրոցին հարակից տարածքում՝ 450 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում՝ 30 քմ, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում՝ հին հիվանդանոցի մոտակայքում՝ մոտ 50 քմ, Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ 700 քմ խոտածած տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր