20 ահազանգ 1 օրում. փրկարարները բացել են բոլոր դռները
Օգոստոսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Աբովյան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: