14 ահազանգ՝ 1 օրում. ԱԻՆ փրկարարները բացել են բոլոր փակ դռները
Սեպտեմբերի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արարատի մարզի Մասիս, Գեղարքունիքի մարզի Գավառ և Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: