Ռուսաստանը Գերմանիան ապակայունացնելու 5 միջոց ունի. Խոդորկովսկի
«Յուկոս» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին գերմանական Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում 5 տարբերակ է նշել, որոնց միջոցով Ռուսաստանը կարող է ազդել Գերմանիայի կայուն իրավիճակի վրա, հաղորդում է deutche Welle-ը։
Խոսքը, մասնավորապես, գնում է սեպտեմբերի 24-ին Գերմանիայում կայանալիք Բունդեսթագի ընտրությունների մասին։
Ըստ Խոդորկովսկու՝ վերը նշված միջոցները հետևյալն են՝ ապատեղեկատվություն, կոռուպցիա, սադրանք, սպանություն և ահաբեկչություն։
«Թե որքան հեռու Կրեմլը կցանկանա գնալ, Բեռլինը չի կարող կնխատեսել»,-հավելել է ընդդիմադիր գործիչը՝ ընդգծելով, որ Բեռլինը հիմնականում վախենում է ռուս հաքերների հարձակումներից։