Ռուսաստանում սպասվում են զանգվածային բռնություններ. Խոդորկովսկի
Ռուս ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկին Պրահայում ելույթ է ունեցել «Ֆորում-2000» տարեկան կոնֆերանսին: Այս մասին տեղեկանում ենք UNIAN լրատվականից:
Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանում սպասվում են զանգվածային բռնություններ: ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին ղեկավարը հայտարարել է, որ նավթի գնանկումը վճռորոշ գործոն չի հանդիսանա Ռուսաստանի ժողովրդավարացման գործընթացում, ինչի համար էլ չի կարելի նստել ձեռքերը ծալած վիճակում ու սպասել այդ գնանկմանը:
«Ռուսաստանում կա ժողովրդավարական փոփոխություններով շահագրգռված դաս: Դա միլիոնավոր անկախ ձեռնարկատերերն ու ամուր պրոֆեսիոնալներն են, իսկ ռազմավարական նպատակը քաղաքական կյանքում միջին դասին արթնացնելն է»: Խոդորկովսկին դեմ է հանդես եկել Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից խիստ պատժամիջոցներ կիրառելուն:
Խոդորկովկսին նաև հայտնել է, որ երկու շաբաթից Օսլոյում ինքը ելույթ կունենա ՌԴ-ում քաղաքական ճնշումների և ռուս քաղբանտարկյալների վերաբերյալ: