ԵԽԽՎ-ից Ռուսաստանի դուրս գալը դեպի ինքնամեկուսացում տանող նրա հերթական քայլն է. Խոդորկովսկի
ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մեկնաբանել է ԵԽԽՎ-ում ՌԴ-ի հետ կապված իրավիճակը և 1989 թ-ին ԳԴՀ-ի կողմից Գերմանիայի Ժողովրդական Հանրապետության անեքսիայի փաստը քննարկման դնելու ՌԴ Պետդումայի նախաձեռնությունը:
«ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը ինքնամեկուսացման տանելու հերթական քայլն է, իսկ Պետդումայի նախաձեռնությունը՝ կեղծիք և ոչ լեգիտիմությունը գիտակցելու հետևանք»,-մեջբերում է Խոդորկովսկու խոսքը նրա մամլո կենտրոնը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԽԽՎ հանձնաժողովը զրկեց Ռուսաստանին քվեարկության ձայնի իրավունքից, իսկ որպես պատասխան՝ ռուսական պատվիրակությունը հայտարարեց, որ մինչև տարեվերջ լքում է ԵԽԽՎ-ն և լքեց նիստերի դահլիճը: