211652_close_icon

Բակո Սահակյանը և Սամվել Ավանեսյանը քննարկել են սոցիալական ապահովության ոլորտին վերաբերող հարցեր

views-count6010 դիտում article-date 15:55 28-08-2017
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 28-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին եւ այստեղ երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր