Արթուր Պետրոսյանը լրագրողներին կհանդիպի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 3-ին
Արթուր Պետրոսյանը լրագրողներին կհանդիպի օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 3-ին
Սեպտեմբերի 1-ին և 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Ռումինիայի և հյուրընկալելով Դանիայի հավաքականներին:
Արդեն հայտնի է երկու հանդիպումներից առաջ թիմերի գլխավոր մարզիչների ասուլիսների և նախախաղային մարզումների ժամանակացույցը.
Արթուր Պետրոսյանի նախախաղային ասուլիսը Բուխարեստում՝ օգոստոսի 31՝ ժամը 19:30 (Բուխարեստի ժամանակով)՝ «Արենա Նացիոնալա» մարզադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մամուլի ասուլիսը Բուխարեստում՝ օգոստոսի 31՝ ժամը 20:00՝ (Բուխարեստի ժամանակով), «Արենա Նացիոնալա» մարզադաշտ
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ագե Հարեյդեի մամուլի ասուլիսը Երևանում՝ սեպտեմբերի 3՝ ժամը 17:30՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Դանիայի հավաքականի նախախաղային մարզումը Երևանում՝ սեպտեմբերի 3՝ ժամը 18:00՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը Երևանում՝ սեպտեմբերի 3՝ ժամը 19:00՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը Երևանում՝ սեպտեմբերի 3՝ ժամը 19:30՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ


