Ինչպես ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, իսպանացի աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հունիսի 18-ին դասախոսությամբ հանդես կգա Երևանում:
Դասախոսությունը կրելու է զուտ մասնագիտական բնույթ և բաց է լինելու միայն արտոնագրված մարզիչների համար: Դասախոսությունից առաջ Դել Բոսկեն Ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի նաև մարզական լրագրողներին: Հանդիպման սկիզբը՝ 12:30-ին, տևողությունը՝ ուղիղ 15 րոպե:
Հանդիպմանը կարող են մասնակցել միայն մարզական լրագրողները: Խնդրում ենք ներկայանալ լրագրողական անցագրերով՝ 11:45-12:00 ընկած ժամանակահատվածում:
Դրանից ուշ կամ առանց անցագրի ներկայացած լրագրողների մուտքն արգելվում է:
[b]Ուշադրություն ՀՖՖ-ի կողմից կազմակերպվող և անցկացվող միջոցառումների ձևաչափը, մասնակցության կարգը և տևողությունը բացառապես ՀՖՖ-ի իրավասությունն է: Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրագրողները պարտավոր են հետևել ՀՖՖ-ի կողմից սահմանված կարգին: [/b]