Հայտնաբերվել են ամերիկյան «Ջոն Մաքքեյն» ականակրի անհետ կորած նավաստիների դիերը
Ջրասուզակները հայտնաբերել են օրեր առաջ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող «Ջոն Մաքքեյն» ականակրի անհետ կորած բոլոր 10 նավաստիների դիերը։ Այդ մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ ԱՄՆ ՌԾՕՈՒ 7-րդ հրամանատարության թվիթերյան էջին հղումով։
Հիշեցնենք, որ ականակիրը օգոստոսի 21-ին Սինգապուրի ափերի մոտ բախվել էր նավթային տանկերի, որը շուրջ 12.000 տոննա վառելիք էր տեղափոխում։
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ երկրի ռազմածովային ուժերի փոխծովակալ Ջոզեֆ Օքոյնը վերջերս ամերիկյան նավերի և այլ նավերի միջև բախման 4 դեպքերից հետո հեռացվելու է պաշտոնից։