211652_close_icon
views-count3880 դիտում article-date 23:25 27-08-2017

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Օգոստոսի 27-ին, ժամը 14:54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26 փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանները վթարային են. կա ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են բնակարանի պատշգամբի պատուհանները: *** Օգոստոսի 27-ին, ժամը 13:49-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Նոյեմբերյան փողոցի տներից մեկի մոտակայքում երկաթյա սյուն է թեքվել, կա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա սյունը (մոտ 8 մ):

Նմանատիպ նյութեր