211652_close_icon
views-count5969 դիտում article-date 22:19 26-08-2017

Շրջակայքը մինչև 2 կգ թափոնով աղբոտողը կտուգանվի 16 հազար դրամով

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մշակվել է «Համայնքային թափոնների կառավարման մասին» օրենք: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը: «Մեր առաջնային խնդիրն է նվազեցնել մարդու առողջությանը վնաս հասցնող գործոնները, նպատակներից է նաև թափոնների հավաքման ու կառավարման պատշաճ կազմակերպումն իրականացնելը: Նպատակներից ամենակարևորներից է՝ ամեն ինչ անել, որպեսզի պետությունից հնարավորինս քիչ ռեսուրսներ վերցնենք»,- ասաց նա: Նա տեղեկացրեց, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով կսահմանվեն շրջակայքի աղբոտման տուգանքներ: «Շրջակա միջավայի աղբոտումը մինչև 2 կգ համայնքային թափոնով տուգանվում է 16 հազար դրամով: Նույն գործողությունը, կատարված բնակելի տնից կամ այլ շենքից՝ 20 հազար դրամով»,- մանրամասնեց Բախշյանը: Նա տեղեկացրեց նաև, որ ժամանակից տեխնոլոգիաների օգտագործումը կարող է հանգեցնել աղբահանության սակագների բարձրացմանը, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժամանակից տեխնոլոգիաներ կիրառող երկրներն ունեն աղբահանության բարձր սակագնին:

Նմանատիպ նյութեր