211652_close_icon
views-count9328 դիտում article-date 20:17 26-08-2017

Հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը իր տանկով ման է տվել ծանր հիվանդությամբ տառապող դեռահասին

Հոլիվուդյան հայտնի դերասան, «Տերմինատոր»-ի աստղ Առնոլդ Շվարցենեգերը մասնակցել է բարեգործական միջոցառմանը: Այս մասին հայտնում է RBC-ն: Կալիֆոռնիայի նախկին նահանագապետը իր տանկով ման է տվել ծանր հիվանդությամբ տառապող տղային, ով երազում էր այդ մասին: Շվարցենեգերը բարեգործական միջոցառման շրջանակներում հանդիպել է 15-ամյա երկրպագու Լոգան Դեկերի հետ և ման տվել նրան իր տանկով: Աղբյուրը նշում է, որ դերասանը ամեն ինչ արել է, որ դեռահասը գոհ մնա: Նա ծանոոթացրել է տղային իր ունեցած բոլոր ռազմական մեքենաների հետ, ինչպես նաև 1,4 մլն դոլար արժողությամբ M47 Patton ավտոմեքենայի հետ, որը գնել է Ավստրալիայից և նստեցրել տղային մեքենայի ղեկին:

Նմանատիպ նյութեր