211652_close_icon
views-count2919 դիտում article-date 23:12 25-08-2017

Գողության մեղադրանքով հետախուզվողը հանձնվել է կամավոր

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ և Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 24-ին՝ ժամը 09.55-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Գուրգեն Ա.-ն, որը հուլիսի 21-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով: Գուրգեն Ա.-ն հանձնվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր