Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է կամավոր
Ոստիկանության Նոր Նորքի ու ՀՀ ԱՆ ՔԿՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 14.40-ին կամավոր ՀՀ ԱՆ ՔԿՎ է ներկայացել 1981 թ. ծնված Քաջիկ Հ.-ն, որը մայիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]