Մինո Ռայոլա. Բալոտելին պետք է Զլաթանի գլուխն ունենար
Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հայտնել է իր մի քանի ֆուտբոլիստների հեռանկարների մասին:
Մասնավորապես, նա ասել է, որ Զլաթան Իբրահիմովիչը մոտ ժամանակներս կարող է նորից վերադառնալ իտալական առաջնություն, իսկ ավելի կոնկրետ` «Միլան»:
«Ինչ վերաբերում է Բալոտելիին, ապա նա հիանալի ցուցանիշներ ունի, սակայն եթե նա նաև Զլաթանի գլուխն ունենար, ապա Մեսին այդքան «Ոսկե գնդակ» չէր վերցնի», ասել է Ռայոլան` ավելացնելով, որ բացառում է Պոլ Պոգբայի հայտնվելը «Չելսիում»: