7526 դիտում
10:52 25-08-2017
«Աբովյան» ՔԿՀ-ում աղ ու հացն են կրճատել. դատապարտյալներն ահազանգում են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից Հայաստանի բանտերում ազատազրկվածների համար նախատեսված սննդի չափաբաժինը նվազեցվեց: Եթե նախկինում կալանավորին տրվում էր օրական 650 գրամ հաց, հիմա տալու են 150 գրամով պակաս՝ 500 գրամ: Մսի, պանրի, կարագի չափաբաժինները նույնպես պակասեցրել են: Առաջ ամեն օր կալանավորին հասնում էր 90 գրամ փափկամիս կամ 180 գրամ ոսկորով միս, հիմա որոշել են ոչ թե ամեն օր տալ, այլ ամսվա մեջ 16 օր: Ամեն օր կալանավորները պանիր նույնպես չեն ուտի, կուտեն 25 գրամ օրումեջ:
Այս փոփոխությունը լուրջ դժգոհության առիթ է դաձել: Մի շարք փաստաբաններ, քննադատելով կայացված որոշումը, ասել էին՝ փոխանակ դատապարտյալներին տրվող սննդի որակը լավացնեն, ժամկետանց սնունդ չտան, որպեսզի կալանավորները ուտեն, կրճատում են քանակը: Իսկ կրճատում են, քանի որ անորակ սնունդը դատապարտյալները չեն ուտում, նրանց բոլորին պահում են իրենց հարազատները՝ պարբերաբար սնունդ ուղարկելով:
Սակայն ՔԿ վարչությունն էլ նշում է, թե ճիշտ է՝ չափաբաժինը կրճատել են, բայց սննադատեսակներ են ավելացրել: Ավելին՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով խնդրին, նշել էր. «Կրճատվել է ոչ թե սննդի քանակը, այլ կրճատվել է կալորիականությունը, այն էլ կրճատվել է առողջապահական ցուցանիշներով»:
Սակայն իրականում դատապարտյալները դժգոհ են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Տերտերյանը բողոքեց. «Հացն ու աղն են կրճատել: Մարդ կա, մենակ հաց է ուտում, քանի որ առողջական խնդիր ունի, այլ սնունդից չի կարող օգտվել: Բայց հիմա տրված քիչ հացը ուտելով՝ սոված են մնում մարդիկ: Եթե չեն բարձրաձայնում, դա չի նշանակում, որ կուշտ են, ուղղակի վախ կա դատապարտյալների մեջ, որի մասին ես չեմ կարող ասել: Կառավարությունն իսկապես լուրջ անելիքներ ունի, մարդը պառկի ու մեռնի՞, եթե ազատազրկման մեջ է: Կոնկրետ հացն ու աղը քչացնելը ո՞րն է, ինչպե՞ս հասկանանք: Սա ևս պատժի մի ձև է, ո՞նց կարելի է նման որոշում կայացնել՝ չիմանալով, թե դատապարտյալները ինչպես են սնվում: Պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակում, որ դատապարտյալները իմանան իրենց գլխի գալիքը, սնունդն էլ կրճատում են: Ի՞նչ է դա նշանակում, պառկենք. մեռնե՞նք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1311 դիտում
10:36 04-04-2019
Մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել են, հացն ու ալյուրը՝ թանկացել. «Ժողովուրդ»
3238 դիտում
18:40 30-08-2018
Հանդիպում՝ «Աբովյան» ՔԿՀ-ի դատապարտյալների հետ. «Անտարես» հրատարակչությունը 400 գիրք է նվիրել ՔԿՀ-ի գրադարանին
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»