Իբրահիմովիչը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»
Հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»:
35-ամյա շվեդը մանկունյանցիների հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել և հանդես կգա 10-րդ համարի ներքո:
Իբրահիմովիչը նախորդ մրցաշրջանն ամբողջությամբ անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում ծնկի վնասվածք ստացավ և տևական ժամանակով շարքից դուրս եկավ:


