3913 դիտում
22:27 23-08-2017
Չադը հայտարարել է երկրում Կատարի դեսպանատան փակման մասին
Չադի իշխանությունները հայտարարել են երկրում Կատարի դեսպանատան փակման մասին: Դիվանագետներին հանձնարարվել է տասը օրվա ընթացքում դուրս գալ պետության տարածքից: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ըստ Չադի ԱԳՆ-ի` որոշումը պայմանավորված է նրանով, որ Կատարը փորձում է հարևան Լիբիայի միջոցով երկրում իրավիճակը լարված պահել:
«Տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար Չադը կոչ է անում Կատարին դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք կարող են խաթարել երկրի, ինչպես նաև Չադի լճի և Սահարի շրջանի երկրների անվտանգությունը», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Չադը նույնպես դադարեցնելու է իր դիվանագիտական առաքելությունը Դոհայում և այնտեղից հեռացրել է ողջ անձնակազմը:
Նմանատիպ նյութեր
514 դիտում
21:07 15-04-2024
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է ժամանակավոր փակման մասին
Այս բաժնից
1414 դիտում
00:01 20-05-2024
Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի ուղղաթիռի հավանական տեղանքը
754 դիտում
23:42 19-05-2024
Թուրքիան 32 լեռնագնաց է ուղարկել Իրան, իսկ Իրաքը՝ 4 փրկարարական խումբ
565 դիտում
23:26 19-05-2024
Հնդկաստանը աղոթում է Ռաիսիի և նրա շրջապատի բարօրության համար․ Մոդի