Տեսանելի ամիսներին ՌԴ-ն Արցախի հարցում նոր առաջարկներով հանդես չի գա. Միհրան Հակոբյան. Tert.am
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` աշխատանքային այցին Սոչի, որտեղ հանդիպում է նախատեսված ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
[b]-Իսկ կարծո՞ւմ եք, որ այս հանդիպմանը քայլ կարվի Ադրբեջան-Հայաստան նախագահների հանդիպումը կազմակերպելու նախապատրաստական աշխատանքների ուղղությամբ։[/b]
- ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր ձեռնարկում է, մոնիտորինգի տակ է պահում գործընթացը, հանդես է գալիս նոր առաջարկություններով` փորձելով կողմերի դիրքորոշումը հնարավորինս մոտեցնել: Ռուսական նոր մոտեցման մասին մենք տեղյակ չենք և ակնարկ էլ չկա, որ Ռուսաստանը նոր նախաձեռնություն ունի, անգամ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաձեռնության մասին տեղեկություններ չկան, ուստի ենթադրություններ անելը ճիշտ չի լինի: Կարծում եմ,որ տեսանելի ամիսների ընթացքում Ռուսաստանը նման նախաձեռնողականությամբ, նոր առաջարկներով հանդես չի գա, որովհետև մենք չունենք նման տեղեկատվություն, նախադրյալներ: Խնդիրը թողնված է Մինսկի խմբի ձևաչափին, որտեղ Ռուսաստանը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ հավասար մոտեցումներով փորձում է ընդհանուր հայտարարի բերել երկու կողմերին:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/08/23/mihran-hakobyan/2464185]կայքում[/url]: