ՖԻՖԱ-ն կքննարկի Նեյմար բողոքն ընդդեմ «Բարսելոնայի»
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել՝ «Բարսելոնայի» դեմ Նեյմարի բողոքի առթիվ:
Կազմակերպությունը կքննարի չվճարված 25 մլն եվրոյի հետ կապված իրավիճակը, որոնք պետք է ստանար ֆուտբոլիստի հայրը: «Բարսելոնան» հրաժարվել է վճարել այդ պարգևավճարը, քանի որ Նեյմարը տեղափոխվել է ՊՍԺ:
Այս հետաքննությունն անցկացվում է «Բարսելոնայի» բողոքից առանձին, որը պահանջում է Նեյմարից բռնագանձել 9 միլիոն եվրո:


