211652_close_icon
views-count1607 դիտում article-date 13:46 08-06-2015

ՉԼ-ում «Բարսելոնայի« բոլոր գոլերի 87 տոկոսը խփել է Մեսի-Սուարես-Նեյմար եռյակը. տեսանյութ

Կատալոնական «Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի 2014/2015 մրցաշրջանում ճանաչվեց հաղթող՝ 13 խաղում խփելով 31 գնդակ: Միջին արդյունավետությունը կազմել է մոտ 2,4 գոլ՝ մեկ խաղում, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Սակայն զարմացնում է ոչ այնքան «Բարսելոնայի» խփած գոլերի քանակը, այլ այն, որ նրա բոլոր գոլերի 87 տոկոսի հեղինակը Մեսի-Սուարես-Նեյմար եռյակն է, որը մրցակցի դարպասը գրավել է 27 անգամ: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ հարձակողական այս եռյակը ներկայումս իրեն հավասարը չունի աշխարհում: Այս եռյակից 10-ական գոլի հեղինակ են դարձել Մեսին եւ Սուարեսը, որոնք Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ միասին դարձել են մրցաշարի լավագույն ռմբարկուները: Կատալոնացիներից 7 գնդակ է խփել Լուիս Սուարեսը: Մնացած չորս գնդակներից երկուսը խփել է Իվան Ռակիտիչը, մեկական գոլի հեղինակ են դարձել Պիկեն եւ Սանդրոն: Ներկայացնում ենք «Բարսելոնայի» բոլոր գոլերը՝ ՉԼ-ի հաղթական դարձած այս մրցաշրջանում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր