211652_close_icon
views-count2164 դիտում article-date 15:38 27-03-2021

Պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել. Սենոր Հասրաթյան

Չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն... Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ուղիղ 6 ամիս առաջ սկսվեց պատերազմը, որից 44 օր հետո, կրելով մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, հայկական կողմը պարտադրված գնաց ամենանվաստացուցիչ պայմաններով մարտական գործողությունների դադարեցման... Գնաց, հավատալով «խաղաղությանը»: Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ հակառակորդ կողմը ոչ միայն պատրաստ չէ դրան, այլև համոզված լինելով, որ դիմացը կանգնած է իրականությունից անտեղյալ և ազգային շահերին անհաղորդ ինչ-որ մի բանակցող- պատահականություն, շարունակեց գնալ ավելի հեռուն՝ մկրատելով արդեն բուն Հայաստանի սահմանները, ռազմագերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, բռնազավթված տարածքներում հիմնահատակ ոչնչացնելով այն ամեն հոգևորն ու նյութականը, ինչ որ հայկական է... Իսկ հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն... Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել... Մինչդեռ հային «առաջնորդող» պատահականությունն ու իր խմբակը տակավին «հավատավոր» յուրայիններին շարունակում են կերակրել սահմանները բացելու և «հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» մասին երևակայական խոստումներով... Խաղաղությունը յուրաքանչյուր մտածող մարդու անօտարելի ցանկությունն է, բայց այն իրականություն է դառնում, եթե դու պատրաստ ես այն պաշտպանելու...»:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ուղիղ 6 ամիս առաջ սկսվեց պատերազմը, որից 44 օր հետո, կրելով մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, հայկական կողմը ...

Posted by Սենոր Հասրաթյան on Saturday, March 27, 2021

Նմանատիպ նյութեր