Մաքսիմ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈՇԱՐՔ
Փարիզում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 80 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը եզրափակիչում 5:0 հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին և հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Նշենք, որ 1/8 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը 8:4 հաշվով հաղթել էր շվեդ Ալեքս Կեսիդիսին, քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել էր գերմանացի Պասկալ Էյզելեին, իսկ կիսաեզրափակչում ընդամենը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել էր Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:
Մինչև 66 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար պայքարում 1:2 հաշվով զիջեց ռուսաստանցի Արտյոմ Սուրկովին:
Հիշեցնենք, որ երեկ մինչև 98 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/21/1075296/]հռչակվել[/url] Արթուր Ալեքսանյանը:


