211652_close_icon

Աշխարհի առաջնություն. Մաքսիմ Մանուկյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

views-count7722 դիտում article-date 16:23 22-08-2017
Փարիզում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 80 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց գերմանացի Պասկալ Էյզելեին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի չեմպիոն Զուրաբի Դատունաշվիլին: Նշենք, որ 1/8 եզրափակչում Մաքսիմ Մանուկյանը 8:4 հաշվով հաղթել էր շվեդ Ալեքս Կեսիդիսին:

Նմանատիպ նյութեր