Adidas-ը սկսել է «ՄՅՈւ»-ի խաղաշապիկների վաճառքը՝ Իբրահիմովիչի ազգանունով
Մարզական հանդերձանքի Adidas գերմանական ընկերությունը սկսել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկների վաճառքը՝ 10-րդ համարով և ակումբի նախկին հարձակվող Զլաթան Իբրահիմովիչի ազգանունով:
Նախորդ մրցաշրջանի վերջում ակումբը լքած 35-ամյա շվեդ ֆուտբոլիստի խաղաշապիկը կարելի է ձեռք բերել 150 դոլարով:
Իբրահիմովիչը մանկունյանցիների կազմում հանդես էր գալիս 9-րդ համարի ներքո, իսկ 10-րդ ազատ դարձավ, երբ Ուեյն Ռունին տեղափոխվեց «Էվերթոն»:


