211652_close_icon
views-count1747 դիտում article-date 18:21 27-06-2014

Ուրիշ անուն-ազգանունով ներկայացածին, իրականում, հարվածել էին խոհանոցային դանակով

Հունիսի 26-ի գիշերը ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տպագրիչների փողոցի 9 շենքի մի բնակարանից, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել Լևոն Ժ.-ն: Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Լևոն Ժ. ներկայացածն իրականում 1979 թ. ծնված Դավիթ Խ.-ն է, որը հունիսի 25-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 1958 թ. ծնված Արշավիր Կ.-ի տանը, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է նրան, որից հետո վերջինս սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը` հարվածել է Դավիթ Խ.-ի ոտքին և որովայնին: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Արշավիր Կ.-ն ձերբակալված է և գտնվում է ոստիկանության Տարոնի բաժնի ՁՊՎ-ում: Փաստի առթիվ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր