Փրկարարները 1 օրում 15 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Կոտայքի մարզի Նոր Հաճն, Գեղարքունիքի մարզի Գավառ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: