Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք
Օգոստոսի 20-ին, ժամը 18:30-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 18:20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
***
Օգոստոսի 20-ին, ժամը 17:27-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 28-րդ փողոցի տներից մեկի մոտակա ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: