Մարկոս Ալոնսոն հաղթեց «Տոտենհեմին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոնդոնում կայացավ Անգլիայի առաջնության 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը՝ փոխչեմպիոն «Տոտենհեմի» և չեմպիոն «Չելսիի» միջև:
Հանդիպումն արդարացրեց ակնկալիքները. այն ստացվեց բավական դիտարժան, գոլային պահերով հարուստ և ավարտվեց «Չելսիի» հաղթանակով՝ 2:1:
Հանդիպման հերոսը դարձավ «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն, որը դուբլ հեղինակեց: Նրա թիմակից Բատշուային ինքնագոլի հեղինակ դարձավ:
Երկու տուրից հետո թիմերն ունեն 3-ական միավոր:
[b]Անգլիայի առաջնություն, 2-րդ տուր
[/b]
«Տոտենհեմ» - «Չելսի»՝ 1:2
Միշի Բատշուայի, 82, ինքնագոլ - Մարկոս Ալոնսո, 24, 88