ԱԱ-2018. Մորատան, Բելյերինը, Ֆաբրեգասը և Մարկոս Ալոնսոն դուրս մնացին Իսպանիայի հավաքականի հայտացուցակից
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրապարակել է 23 ֆուտբոլիստների վերջնական ցանկը, որոնք կմասնակցեն Ռուսաստանում 2018թ. աշխարհի առաջնությանը:
[b]Դարպասապահներ.[/b] Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Ատլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»):
Պաշտպաններ. Ժերար Պիկե, Խորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիոսոլա («Ռեալ Սոսյեդադ»):
[b]Կիսապաշտպաններ. [/b]Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Ատլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»):
[b]Հարձակվողներ. [/b]Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Ատլետիկո»):
Իսպանիայի հավաքականի հայտացուցակից դուրս մնացին Սեսկ Ֆաբրեգասը, Ալվարո Մորատան, Մարկոս Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի») և Էկտոր Բելյերինը («Արսենալ»): Թերևս, Մարկոս Ալոնսոյին չընդգրկելն է ամենաշատ հարցեր առաջացրել երկրպագուների շրջանում, քանի որ վերջինս «Չելսիի» կազմում հիանալի տպավորություն թողեց ԱՊԼ-ի վերջին առաջնությունում: