Մայամիում կրակոցների պատճառով խոշոր առևտրի կենտրոն է տարհանվել
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամիում խոշոր առևտրի կենտրոն է տարհանվել: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Dolphin առևտրի կենտրոնում, որի այցելուները ահազանգել են ոստիկանություն և հայտնել, որ ներսում կրակոցներ են հնչում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և հատուկ ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ:
Ըստ ականատեսների խոսքերի՝ կրակոցներից վախեցած առևտրի կենտրոնի այցելուները թաքնվել են խանութներում:
Միջադեպի արդյուքում ոչ ոք չի տուժել, իսկ առևտրի կենտրոնում կրակողին չեն հայտնաբերել:
Պարզվում են դեպքի հանգամանքները: