Բարսելոնայում կասկածելի պայուսակի պատճառով առևտրի կենտրոն է տարհանվել
Կատալոնիայի ոստիկանությունը առևտրի կենտրոնում գտած կասկածելի պայուսակի պատճառով տարհանում է սկսել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` պայուսակի մասին ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել, ինչից հետո փակել է քաղաքի մի քանի փողոցներ և դադարեցրել երթևեկությունը:
Ժամեր անց պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: