211652_close_icon
views-count8147 դիտում article-date 23:05 19-08-2017

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գրիգոր Չիվիչյանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» մարզական ակումբի նախագահ, «Մարտեր առանց կանոների» մրցաշարի աշխարհի չեմպիոն Գրիգոր Չիվիչյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս առումով կարևորել մարզաձևերի երևանյան ֆեդերացիաների ձևավորումը: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հյուրընկալության համար՝ Գրիգոր Չիվիչյանն իր հերթին նշել է, որ պատրաստ է հնարավորին աջակցել սպորտի զարգացմանը միտված քաղաքապետարանի ծրագրերին և նախաձեռնություններին՝ դառնալով Երևանի մարզական մեծ ընտանիքի անդամ:

Նմանատիպ նյութեր