Սիրիայի ևս 14 բնակավայրեր միացել են հրադադարի մասին համաձայնագրին
Վերջին օրերին Սիրիայում հրադադարի հաստատման համաձայնագրին են միացել ևս 14 բնակավայրեր, այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանությաննախարարությունը։
Tass-ի փոխանցմամբ՝ համաձայնագրին միացել են Հալեպ նահանգի Մազիուկա, Գեյթալ, Ալ-Բայդար, Ալ-Հարանժ, Ում Գաբար, Ալ-Այշա, Ալ-Խիզայ, Ախու Հասան, Ռասմ Ասուր, Համա նահանգի Մակկաբիս, Ալ-Սադիա և Իդլիբ նահանգի Բատրուն շրջանները։
Այսպիսով, հրադադարի համաձայնագիր են ստորագրել 2202 բնակավայրեր։
Բացի այդ, շարունակվում են բանակցությունները Հալեպ, Դամասկոս, Համա, Հոմս և Էլ-Քունեյտրա նահանգներում զինված ասպտամբների հետ։