Սիրիայի հաշտության համաձայնագրին են միացել ևս 5 բնակավայրեր
Սիրիայի ևս 5 բնակելի շրջաններ հայտարարել են, որ միանում են Ռուսատսանի միջնորդությամբ հաշտության համաձայնագրին, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսպիսով, նրանց թիվը հասավ 444-ի։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությա մեջ ասվում է. «Այս օրերին Լաթաքիա և Հոմս նահանգների ևս 5 բնակավայրեր ստորագրել են հաշտությանը միանալու համաձայնագրեր»։
Միևնույն ժամանակ անփոփոխ է մնում հաշտությանը միացած զինված խմբավորումների թիվը՝ 69։