Սիրիայում մի քանի բնակավայրեր միացել են կրակի դադարեցման համաձայնագրին
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը, Սիրիայում մի քանի բնակավայրեր ևս ստորագրել են համաձայնագիր, ըստ որի պիտի դադարեցվեն մարտական գործողությունները։
Աղբյուրը նշում է նաև, որ մարտական գործողությունների դադարեցման համաձայնագրին միացած բնակավայրերի թիվը հասնում է 1294-ի, իսկ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումից ազատագրված տարածքների թիվը՝ մոտ 100-ի։