Բակո Սահակյանը ներկա է գտնվել ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ներկա է գտնվել Ստեփանակերտի պատկերասրահում ԼՂՀ ժողովրդական նկարիչ Լավրենտ Ղալայանի անհատական ցուցահանդեսի բացմանը:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը` մեր երկրում արվեստի զարգացման եւ Արցախի մշակույթն արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից: