3052 դիտում
20:45 18-08-2017
Ֆրանսիան մեծ գին Է վճարել Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրել Է իր Twitter-ում, որ Ֆրանսիան մեծ գին Է վճարել օգոստոսի 17-ին Բարսելոնայում կատարված ահաբեկչության հետևանքով: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
«Ֆրանսիան թանկ վճարեց Բարսելոնայում կատարված այդ ահավոր ահաբեկչության հետևանքով: Զորակցություն՝ զոհերին, նրանց ընտանիքներին ու մերձավորներին»,-ասված Է Մակրոնի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է աղբյուրը` օգոստոսի 18-ի առավոտյան Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտնել Է, որ երկրի 17 քաղաքացիներ Բարսելոնայի ահաբեկչությունից հետո գտնվում են ծանր վիճակում: Ավելի վաղ Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հայտնել Էր, որ ահաբեկչության հետևանքով տուժել Է 26 ֆրանսիացի, ընդ որում՝ նրանցից 11-ը ծանր վիճակում են: Սպասվում Է, որ օրվա ընթացքում ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը կայցելի Բարսելոնա:
Նմանատիպ նյութեր
2838 դիտում
11:24 20-10-2020
«Մենք այս պատերազմում մեծ և ծանր գին ենք վճարել. պետք է հաղթենք». Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1126 դիտում
19:55 25-12-2024
Azerbaijan Airlines ավիաընկերությունը դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա չվերթները
898 դիտում
19:00 25-12-2024
Թեհրանը կվերացնի երկրում WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
853 դիտում
18:34 25-12-2024
Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել Պենտագոնի ղեկավարի հետ