4034 դիտում
16:56 18-08-2017
Դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար երեխայի ծնողին պետք է 300 դոլար. սոցիոլոգ
«Հայաստանում դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար ծնողին պետք է 300 դոլար՝ գրենական պիտույքներ, պայուսակ, հագուստ և այլ իրեր գնելու համար: Ֆինանսապես ապահոված ընտանիքների 25 տոկոսը նման խնդիր չունի, իսկ 50 տոկոսը երեխային դպրոցական անհրաժեշտ իրերով ապահովելու առումով որոշակի խնդիրները ունի, սակայն ժամանակի ընթացքում դրանք լուծում են ստանում»,- [url=https://armenpress.am/arm/news/902306/sociology-karevorec-dprocakan-rezhimin-harmarvelu-arumov.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ` օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշել է, որ ընտանիքի սոցիալական խնդիրները կարող են անդառնալի բացասական ազդեցություն թողնել երեխայի հոգեբանության վրա` երեխան իրեն կարող է չզգալ լիարժեք անձ դասարանում և մեկուսանալ իր հասակակիցներից:
«Շատ կարևոր է երեխային դպրոց նախապատրաստելը: Մանկապարտեզների դերակատարությունը որոշ ծնողներ չեն գնահատում, իսկ երեխան մանկապարտեզում այդ ամենը սովորում է: Հանրապետությունում 3-6 տարեկան տարիքային խմբում 100 հազար երեխա չի այցելում մանկապարտեզ: Այդ 100 հազար երեխաների համար ժամանակ է պետք, որպեսզի կարողանան հարմարվել դպրոցական ռեժիմին, իսկ դա հետ է գցում երեխային դպրոցական ծրագրից»,- ընդգծել է Ադիբեկյանը:
Նմանատիպ նյութեր
2328 դիտում
16:46 25-06-2020
Գյուղում բնակվող չաշխատող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը ևս խնամքի նպաստ կտրվի
1262 դիտում
10:26 12-12-2022
Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն․ Թովմասյան
75216 դիտում
18:14 11-10-2016
Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ